• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին և Լամբերտը հրավիրվել են Անգլիայի հավաքական

Ռիկի ԼամբերտԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Շոտլանդիայի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար հավաքական է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին և «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտին:

Էնդի Քերոլի և Դանիել Սթարիջի բացակայությունը հնարավորություն տվեց 31-ամյա Լամբերտին, առաջին անգամ իր կարիերայում հանդես գալ ազգային հավաքականում: Հրավիրվել է նաև ազգային հավաքականի աստղ Ուեյն Ռունին, ով ամբողջությամբ բաց է թողել «Յունայթեդի» մինչմրցաշրջանային նախապատրաստությունը:

Չնայած առողջական որոշ խնդիրներին, հավաքական է հրավիրվել նաև «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն: Ինչպես ակնկալվում էր, Հոջսոնը նաև հրավիրել է Ռունիի թիմակից Վիլֆրիդ Զախային:
Հավելենք, որ շոտլանդացիների հետ ընկերական հանդիպումը կկայանա չորեքշաբթի երեկոյան «Ուեմբլիում»:

Շոտլանդիայի դեմ խաղում Անգլիայի հավաքական են հրավիրվել`

Դարպասապահներ. Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»), Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ջոն Ռադի («Նորվիչ»):

Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս («Էվերթոն»), Գարի Կեհիլ, Էշլի Քոուլ (երկուսն էլ «Չելսի»), Ֆիլ Ջագելկա («Էվերթոն»), Գլեն Ջոնսոն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Քայլ Ուոլկեր («Տոտտենհեմ»):

Կիսապաշտպաններ. Մայքլ Կարրիկ, Թոմ Քլևերլի, Էշլի Յանգ, Վիլֆրիդ Զախա (բոլորն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Թեո Ուոլկոտ, Ջեկ Ուիլշեր  (բոլորն էլ «Արսենալ»):

 
Հարձակվողներ. Ջերմեյն Դեֆո («Տոտտենհեմ»), Ուեյն Ռունի, Դենիել Ուելբեք (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիկի Լամբերտ («Սաութհեմպտոն»):