• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սամբան պատրաստ է «ՔՊՌ»-ի հետ խաղալ նույնիսկ Չեմպիոնշիփում

Քրիստոֆեր Սամբա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան խոստովանել է, որ կմնա ակումբում Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում, եթե «Լոֆտուս Ռոուդում» շարունակվի կառուցվել մեծ նախագիծ:

Ակումբի նախագահ Թոնի Ֆերնանդեսի ներդրումները չեն երևում ֆուտբոլային դաշտում: Այսպես ակումբը գնեց Սամբային 12.5 մլն ֆունտով, սակայն «ՔՊՌ»-ի գործերը դրանից չբարելավվեցին:

Պրեմիեր Լիգան մոտենում է ավարտին, իսկ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» շարունակում է մնալ վերջին հորիզոնականում: Հաշվի առնելով այս ամենը՝ ակումբի խաղացողները պատրաստակամություն են հայտնում մնալ ակումբում:

-Ես կմնամ, եթե այստեղ շարունակվի լուրջ նախագիծ: Երբեմն երբ անհաջողություն ես ունենում, պետք է մի քայլ առաջ անես: Եթե ակումբը պատրաստ է անել դա ինձ հետ, ապա ես կհամաձայնվեմ:

Ամեն դեպքում առաջնության ավարտին դեռ 11 հանդիպում կա, և այժմ պարզապես տեղին չէ այդ մասին մտածելը: Մինչև մրցաշրջանի ավարտը ես կանեմ ակումբի համար այն, ինչ միայն կարող եմ անել,- հայտնել է Սամբան: Express&Star