• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սանդերլենդի» ֆուտբոլիստները կվերադարձնեն երկրպագուների տոմսերի գումարը

Fc-Sunderland«Սանդերլենդի» ֆուտբոլիստները համաձայնվել են հավաքել 60 հզր ֆունտ իրենց երկրպագուներին փոխհատուցելու համար, ովքեր շաբաթ օրը մարզադաշտում հետևել էին «Սաութհեմպտոնի» դեմ խաղին:

Նախորդ շաբաթ «սև կատուները» 8:0 հաշվով ջախջախվեցին «Սեյնտ Մերիում», որից հետո դարպասապահ Վիտո Մանոննեն խոստացավ խոսել իր խաղընկերների հետ 2500 երկրպագուների տոմսերի գումարը վերադարձնելու համար:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Գուս Պոյետի թիմում որոշում է ընդունվել վերադարձնել այդ գումարը, որը մեկ տոմսի համար կազմում է 24 ֆունտ: Իսկ ճանապարհածախսի գումարը, որը մեկ երկրպագուի համար կազմում է 150-200 ֆունտ, նրանք չեն պատրաստվում վերադարձնել: