• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանյան երեք տարվա պայմանագիր կստորագրի «Սիթիի» հետ

Բակարի Սանյա«Մանչեսթեր Սիթին» գործնականում համաձայնության է եկել «Արսենալի» աջ պաշտպան Բակարի Սանյայի հետ:

Հիշեցնենք, որ Սանյան երկար ժամանակ քննարկում էր իր նոր պայմանագիրը «Արսենալի» հետ՝ պահանջելով աշխատավարձը բարձրացնել շաբաթական մինչև 100 հզր ֆունտ: Սակայն լոնդոնյան ակումբը չցանկացավ 80 հզր ֆունտից ավել վճարել Բակարիին և վերջինս որոշեց միանալ երկրի չեմպիոններին:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «քաղաքայինները» գործնականում համաձայնության են եկել Սանյայի հետ և կստորագրեն երեք տարվա պայմանագիր: Մանչեսթերում Սանյան կվաստակի շաբաթական 120 հզր ֆունտ: Ֆրանսիացի պաշտպանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կմիանա «Սիթիին», քանի որ մի քանի օրից կլրանա նրա պայմանագիրը «Արսենալի» հետ:

«Սիթին» նաև շատ մոտ է 20 մլն ֆունտով «Պորտուի» կիսապաշտպան Ֆերնանդոյին գնելուն: Իսկ ահա նրա թիմակից Էլյակիմ Մանգալայի համար բանակցությունները դեռ շարունակվում են:

Հետաքրքիր փաստեր