• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանյան և Պոդոլսկին չեն մասնակցի «Սուոնսիի» հետ խաղին

Բակարի Սանյա Լուկաս Պոդոլսկի«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան և վինգեր Լուկաս Պոդոլսկին չեն հասցնի ապաքինվել մինչև շաբաթ օրը կայանալիք «Սուոնսիի» հետ խաղը:

Երկու խաղացողներն էլ առողջական խնդիրների պատճառով չորեքշաբթի օրը բաց թողեցին Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» հետ հանդիպումը: Սանյային դեռ անհանգստացնում է ծունկը, իսկ Լուկասին՝ կոճը:

Առողջական խնդիրներ ունի նաև Ջեկ Ուիլշերը, ով կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս: Խաղին չի կարողան մասնակցել նաև Կիերան Գիբսը:

-Սանյան և Պոդոլսկին չեն վերադառնա: Ինչպես գիտենք, Ուիլշերը նույնպես: Այսպիսով կարելի է ասել, որ դաշտ է վերադարձել միայն Նաչո Մոնրեալը, ով Չեմպիոնների Լիգայում անհասանելի էր մեզ համար:

Կարծում եմ, որ Գիբսը չի խաղա շաբաթ օրը: Նա վնասվածք չունի, սակայն մենք պետք է զգույշ լինենք: Հավանաբար նա կբացակայի,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր