• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանչեսը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ» և ոչ թե «Լիվերպուլ»

Ալեքսիս Սանչես«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի ցանկանում տեղափոխվել «Լիվերպուլ» և նախապատվությունը տալիս է «Արսենալին»: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Այսօր Լոնդոնում հանդիպում տեղի ունեցավ «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» ղեկավարների միջև, որտեղ քննարկվեց «կարմիրների» հարձակվող Լուիս Սուարեսի Իսպանիա տեղափոխության պայմանները:

Լուրերի համաձայն, «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Սուարեսին և մտադիր է գործարքին մաս դարձնել Սանչեսի տրանսֆերը: Սակայն անձամբ Ալեքսիսը «Էնֆիլդ» տեղափոխվելու ցանկություն չունի:

Հաղորդվում է, որ 25-ամյա Սանչեսը եղած տարբերակներից նախընտրում է «Արսենալը»: Այս ինֆորմացիան հաստատել են նաև մի քանի այլ պարբերականներ: