• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» Թաունսենդի համար 12 մլն ֆունտ է առաջարկել

Անդրոս Թաունսենդ«Սաութհեմպտոնը» «Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Անդրոս Թաունսենդի տրանսֆերը ձեռք բերելու համար 12 մլն ֆունտ է առաջարկել:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, սա 23-ամյա անգլիացու համար արված արդեն երկրորդ առաջարկն է: Օգոստոսի սկզբին լոնդոնյան ակումբը հրաժարվեց Անդրոսին բաց թողնել 10 մլն ֆունտի դիմաց:

Ամառվա ընթացքում «Սաութհեմպտոնն» իր առաջատարներին վաճառելով վաստակեց մոտ 100 մլն ֆունտ և այժմ այդ գումարով նրանց փոխարինող է փնտրում:

Ավելացնենք, որ «Տոտտենհեմի» տրանսֆերային նպատակներից մեկն էլ համարվում է «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը: Չի բացառվում, որ երկու ակումբները կհամաձայնվել փոխանակել իրենց ֆուտբոլիստներին: