• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» Քլայնին փոխարինող է գտել

Սեդրիկ Սոարեշ«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Սպորտինգի» աջ պաշտպան Սեդրիկ Սոարեշին գնելու մասին: Ակումբը պորտուգալացուն դիտարկում է որպես Նաթանիել Քլայնին փոխարինող:

Պորտուգալիայի ազգային հավաքականից վերադառնալուց հետո Սեդրիկն այսօր չորս տարվա պայմանագիր ստորագրեց «սրբերի» հետ: Այսպիսով, Սոարեշը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սաութհեմպտոնի» երկրորդ նորեկը՝ Խուանմի Խեմենեսից հետո:

-Ի դեմս Սեդրիկի մենք ունեցանք բարձրակարգ համալրում: Ինչպես և Խուանմին, նա նույնպես ունի մեծ վարպետություն և պոտենցիալ: Նա ևս մեկ ֆուտբոլիստ է, ով ծարավ է հաղթանակների և հաջողության,- ասել է «Սաութհեմպտոնի» գործադիր տնօրեն Լես Ռիդը:

Սպասվում է, որ 23-ամյա Սոարեշի «Սեյնտ Մերի» տեղափոխվելն ակումբին թույլ կտա բաց թողնել Նաթանիել Քլայնին, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը: Անգլիացի պաշտպանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլում»:

Հետաքրքիր փաստեր