• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեմ Էլլարդայսը կշարունակի մարզել «Վեստ Հեմը»

Սեմ Էլլարդայս«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ Սեմ Էլլարդայսը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի նաև 2014/15 մրցաշրջանի ընթացքում:

Արդեն ավարտված մրցաշրջանի ընթացքում Մեծ Սեմը հաջողությամբ կատարեց ակումբը Պրեմիեր Լիգայում պահելու առաջադրանքը, սակայն միաժամանակ պարզ և ձանձրալի ֆուտբոլի համար երկրպագուների կողմից արժանացավ քննադությունների:

Վերջին շաբաթների ընթացքում շատ էր խոսվում, որ Էլլարդայսը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Սակայն այսօր լոնդոնյան ակումբը իրավիճակում հստակություն է մտցրել:

«Կարող ենք հայտարարել, որ կառուցողական երկխոսությունից հետո եկանք այն որոշման, որ Սեմ Էլլարդայսը ակումբը կմարզի նաև 2014/15 մրցաշրջանի ընթացքում: Ղեկավարները և Էլլադայսն ակումբի զարգացման համար երկար բանակացել են»,- ասվում է «Վեստ Հեմի» պաշտոնական հաղորդագրության մեջ:

Էլլարդայսը նաև համաձայնվել է ակումբ հրավիրել հարձակվողների մարզիչ և ղեկավարներին թույլ տալ տրանսֆերային քաղաքականությունում ընդունել կարևոր որոշումներ: Հաջորդ մրցաշրջանում Էլլադայսի առաջադրանքը կլինի տեղ գտնել Թոփ-10-ում:

Հետաքրքիր փաստեր