• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սերխիո Ագուերոն երջանիկ է «Սիթիում»

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում ներկայիս ակումբում և չի մտածում հեռանալու մասին:

24-ամյա արգենտինացին «Սիթի» է տեղափոխվել «Ատլետիկոյից»՝ 2011թ-ի հուլիսին: Հենց Ագուերոն նախորդ մրցաշրջանի վերջին խաղում՝ «ՔՊՌ»-ի հետ, խփեց «ոսկե» գոլը, որը «քաղաքայիններին» պարգևեց չեմպիոնական տիտղոսը:

Սակայն այս մրցաշրջանում Ագուերոյի անձնական կյանքում լուրջ խնդիրներ են հայտնվել: Նա բաժանվեց կնոջից, ով երեխայի հետ տեղափոխվեց Իսպանիա: Այս իրադարձությունների հետ կապված լուրեր հայտնվեցին, որ Ագուերոն ամռանը կտեղափոխվի Իսպանիա: Խոսվում եր իսպանական երկու գրանտներ՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» մասին: Սակայն այսօր ֆուտբոլիստը հերքել է այդ լուրերը:

-Ես շատ երջանիկ եմ «Սիթիում»: Ես զգում եմ, որ այստեղ ինձ սիրում և գնահատում են: Արդեն 1.5 տարի է ես այստեղ եմ, սակայն ինձ թվում է՝ դա մի ամբողջ կյանք է,- «Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ագուերոն:

Հետաքրքիր փաստեր