• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը հույս ունի, որ Ֆերդինանդը նոր պայմանագիր կստորագրի

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն ակնկալում է, որ շատ շուտով Ռիո Ֆերդինանդը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:

Ռիոն 2002 թվականին 30 մլն ֆունտով «Յունայթեդ» է տեղափոխվել «Լիդսից»: Այդ ժամանակից ի վեր նա մեծ օգուտ է տվել «մանկունյանցիներին»: Սակայն այժմ Ֆերդինանդը 34 տարեկան է, իսկ նրա գործող պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Սէր Ալեքսը վստահ է, որ Ռիոն կհետևի Ռայան Գիգգսին և ևս մեկ տարի կմնա ակումբում:

-Շատ մեծ է հավանականությունը, որ նոր պայմանագիր կկնքենք նրա հետ: Կարծում եմ՝ դա տեղի կունենա մինչև մրցաշրջանի ավարտը:

Ռիոն հիանալի մրցաշրջան է անցկացնում: Չնայած որ նա և Ռայանը չեն խաղում յուրաքանչյուր խաղում, սակայն առանցքային հանդիպումներում նրանք պարզապես հիանալի են գործում:

Երկու շաբաթ առաջ «Ռեալի» հետ խաղին նա հիանալի էր, այդ իսկ պատճառով մեզ պետք է, որպեսզի նա պատրաստ լինի նաև «Ռեալի» հետ պատասխան խաղին,- հայտնել է մասնագետը: BBC