• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսին դժվար էր բացատրել Նանիին և Յանգին, թե ինչու նրանք հայտավորված չեն «Ռեալի» դեմ խաղին

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի համար հեշտ չի եղել բացատրել կիսապաշտպաններ Նանիին և Էշլի Յանգին, թե ինչու չեն մասնակցում «Ռեալի» դեմ խաղին: Չորեքշաբթի երեկոյան «մանկունյանցիները» հյուրընկալվել էին «Ռեալին» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին, որն ավարտվեց 1:1 հաշվով:

Նանին և Յանգը նույնիսկ չէին հայտնվել «Յունայթեդի» հայտացուցակում: Ակնհայտ է, որ երկու խաղացողներն էլ դժգոհ են մնացել:

-Շատ խաղացողներ հիասթափված մնացին: Նանին և Յանգը իրենց հավաքականների խաղացողներ են, և ինձ համար հեշտ չէր բացատրել նրանց, թե ինչու նրանց չընդգրկեցի թիմում,- հայտնել է Սէր Ալեքսը Daily Express-ին տված հարցազրույցի ժամանակ:

Այդ խաղին չմասնակցեց նաև Խավիեր Էրնանդեսը: Սէր Ալեքսը որոշեց մեկ հարձակվողով հանդես գալ հարձակման սուր գծում, այդ իսկ պատճառով մեքսիկացին մնաց պահեստային նստարանին:

-Ես բացատրեցի Չիչարիտոյին, որ Ռոբին վան Պերսին մեր գլխավոր հարձակվողն է, և մեզ անհրաժեշտ էր մեկը, որ օգնի նրան խորքից,- ավելացրել է մասնագետը: