• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Արդեն երրորդ անգամ մրցավարների պատճառով դուրս ենք մնում Չեմպիոնների Լիգայից»

Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ մրցավարական սխալներն արդեն երրորդ անգամ զրկում են իր թիմին Չեմպիոնների Լիգան հաղթելու հնարավորությունից:

-Ռոնալդուն հիանալի էր: Խաղից հետո նա եկավ հանդերձարան և խոսեց խաղացողների հետ: Նա խոստովանեց, որ մեր բախտն ուղղակի չբերեց: Չեմ կարծում, որ Արբելոան լուրջ վնասվեց: Ամեն դեպքում նա արագ բարձրացավ: Հնարավոր է, որ Սերխիո Ռամոսն իր ազդեցությունն ունեցավ մրցավարի որոշման վրա: Նանին հիասթափված է: Սակայն ես նրան չեմ մեղադրում, որովհետև նա ոչ մի վատ բան չարեց:

Դժվար է շարունակել հավատալ, երբ տեսնում ես, որ նման բաներ են տեղի ունենում: Երեք եվրոգավաթից մենք դուրս ենք մնացել մրցավարների պատճառով: Կասկած չունեմ, որ դրանցից երկուսը հաստատ կհաղթեինք,- հայտնել է Սէր Ալեքսը:

Մարզչի խոսքերով «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ ներողություն են խնդրել իրենից մրցավարի սխալի համար: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» խաղում թուրք մրցավար Ջյունեյտ Չակիրը կարմիր քարտ ցույց տվեց «մանկունյանցիների» վինգեր Նանիին:

Հետաքրքիր փաստեր