• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Մրցակից ակումբներն արդեն խորն են ուսումնասիրում «Նյուքասլի» խաղը»

Սէր Ալեքս ՖերգյուսոնՍէր Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքով «Նյուքասլի» անհաջողությունները կապված են մրցակից թիմերի փոխված վերաբերմունքի հետ:

Անցած մրցաշրջանում Ալան Պարդյուի թիմը զարմացրեց բոլորին` ավարտելով մրցաշրջանը 5 –րդ հորիզոնականում: Իսկ ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլը» այնպես էլ չի կարողանում ուշքի գալ: Թիմը գտնվում է 14-րդ տեղում, իսկ առաջատար ֆուտբոլիստներն անընդհատ լուրջ վնասվածքներ են ստանում:

Սէր Ալեքսը ենթադրում է, որ «կաչաղակների» անհաջողությունների պատճառն այն է, որ այլևս չի զարմացնում մրցակցին: Անգլիական ակումբներն արդեն ուսումնասիրել են «Նյուքասլին» և գիտեն ուժեղ և թույլ կողմերը:

-Անցած մրցաշրջանում մենք պարտվեցինք «Նյուքասլին» 0:3 հաշվով, քանի որ մեզ վատ դրության մեջ դրեցին թիմի նորեկները: Մենք իսկապես շատ բան չգիտեինք նրանց մասին: Այո, ծանոթ էինք Դեմբա Բային, սակայն գործնականում ոչինչ չգիտեինք Պապիս Սիսեի և Յոհան Կաբայեի մասին:

 
Մրցակից ակումբներն արդեն խորն են ուսումնասիրում «Նյուքասլի» խաղը:

Ես չեմ զարմանում, որ նրանց արդյունքներն այդքան վատն են, բայց միևնույն ժամանակ զարմացած եմ, որ նրանք հայտնվել այսքան ցածր հորիզոնականում,- ասել է Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:

Հետաքրքիր փաստեր