• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Նյուքասլը» փոքրիկ ակումբ է հյուսիս-արևելքից»

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումն ավարտվել է երկու օր առաջ, սակայն կրքերը չեն հանդարտվում:

Սէր Ալեքս Ֆերգյուսոնը քննադատել է Ալան Պարդյուին, իսկ «Նյուքասլին» անվանել` փոքրիկ ակումբ:

Մի քանի օր է` Սէր Ալեքսը քննադատվում է մրցավարների հետ պատշաճ չվարվելու պատճառով: «Նյուքասլի» հետ խաղում Սէր Ալեքսը ակնհայտ հայտնել էր իր դժգոհությունը մրցավարական անձնակազմի գործողությունների վերաբերյալ: Սակայն Մայք Դինն այդպես էլ չբողոքեց: Հետևաբար ֆուտբոլի ասոցացիան «Յունայթեդի» գլխավոր մարզչին պատժելու հիմքեր չուներ:

Մինչդեռ Ալան Պարդյուն համոզված է` Սէր Ալեքսին պետք է որակազրկել մի քանի խաղով: Իսկ Սէր Ալեքսի կարծիքով` ինքը չափը չի անցել:

-Ես զգացմունքային էի այդ պահին, սակայն ինձ կառավարել եմ: Ես ոչ մեկին չեմ վիրավորել: Մամուլն ուղղակի ցնծում է: Միայն Բարաք Օբաման կարծիք չհայտնեց, որովհետև նա էլ զբաղված էր:

Շատ եմ ցավում, բայց ես աշխարհի ամենահայտնի ակումբի գլխավոր մարզիչն եմ ու ոչ թե «Նյուքասլի», որը փոքրիկ ակումբ է հյուսիս-արևելքում:

Գոռացել եմ Մայքի վրա: Մենք մոտեցանք իրար: Ես հայտնվեցի դաշտում: Իհարկե, այդ պահին չափն անցա:

Սէր Ալեքսը հայտնել է նաև, որ Ալան Պարդյուն ավելի վատ է վարվում մրցավարների հետ:

-Անհավանական է, որ նա քննադատում է ինձ: Նա կարծես թե մոռացել է իմ օգնության մասին,- ասել է Սէր Ալեքսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր