• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը հույս ունի խաղալ «Վեստ Բրոմվիչի» դեմ

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը հույս ունի օգնել թիմին Պրեմիեր Լիգայի հերթական տուրում կայանալիք «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղին՝ չնայած անցած հանգստյան օրերին ստացած վնասվածքին:

Սթարիջը գոտկատեղի վնասվածքը ստացել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ (2:2), որտեղ նա գոլի հեղինակ դարձավ: Արդեն հայտնի է, որ վնասվածքի պատճառով Դանիելը բաց է թողնելու վաղը կայանալիք ընկերական հանդիպումը Անգլիայի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև:

«Լիվերպուլի» համար ակնհայտորեն տխուր նորություն կլիներ խաղացողի երկարատև ապաքինումը: Մինչդեռ Սթարիջը շտապեց հանգստացնել երկրպագուներին՝ հայտնելով, որ վնասվածքը լուրջ չէ և թույլ կտա նրա խաղալ երկուշաբթի օրը:

-Ես հարված եմ ստացել և դեռ պետք է բուժզննում անցնեմ: Հուսամ՝ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և ես պատրաստ կլինեմ հաջորդ շաբաթ կայանալիք խաղին,- հայտնել է Սթարիջը: The Independent

Հետաքրքիր փաստեր