• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը մարզվում է ընդհանուր խմբի հետ

Դանիել Սթարիջը«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը միացել է ընդհանուր խմբին և վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին։

Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մայիսին Միացյալ Նահանգներում ենթարկվեց վիրահատության: Մոտավորապես երեք շաբաթ առաջ Դենին վերադարձավ ԱՄՆ-ից և այս ընթացքում մարզվում էր անհատական ծրագրով։

Սակայն այսօր, ինչպես հայտնում է The Guardian-ը, երկար ընդմիջումից հետո Սթարիջը միացել է իր խաղընկերներին։ Այս պարագայում, 25-ամյա Դանիելը ևս մեկ քայլ կատարեց դաշտ վերադառնալու համար։

Չի բացառվում, որ Սթարիջը կարող է տեղ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում «Լիվերպուլի» պահեստայինների նստարանին։ Իսկ ահա կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնի և Ադամ Լալանայի մասնակցությունն այդ խաղին քիչ հավանական է։ Վնասվածքից հետո երկուսն էլ դեռ չեն վերադարձել մարզումներին։

Հետաքրքիր փաստեր