• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, ինչի շնորհիվ կվաստակի շաբաթական 150 հզր ֆունտ:

Այժմ հենց 25-ամյա Սթարիջն է համարվում «կարմիրների» ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նոր պայմանագիրը շնորհակալությունն էր այն փայլուն խաղի, որը Դանիելը ցուցադրում է «Չելսիից» տեղափոխվելուց հետո:

«Լիվերպուլի» կազմում անցկացրած 52 խաղում Սթարիջը դարձել է 36 գոլի հեղինակ: Դանիելը նախորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր Լիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով միայն Լուիս Սուարեսին:

-Հիանալի զգացողություններ են: Սա մեծ օր է իմ կյանքում, քանի որ ես ակումբում եմ անցկացնում իմ լավագույն տարիները: Ես շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար և հենց դրա համար էլ ապագաս կապում եմ «Լիվերպուլի» հետ,- ասել է Սթարիջը:

Հետաքրքիր փաստեր