• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Թեյլորը երազում է Անգլիայի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին

Սթիվեն Թեյլոր«Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Սթիվեն Թեյլորը հույս ունի հրավիրվել Անգլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Սան-Մարինոյի և Չերնոգորիայի հետ խաղերին:

27-ամյա Թեյլորն ընդամենը մեկ անգամ է հրավիրվել ազգային հավաքական: 2007 թվականին Անգլիան ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի հետ, որին և հրավիրվեց Սթիվենը, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկավ:

Մինչ այսօր ֆուտբոլիստը լուծել է մի շարք առողջական լուրջ խնդիրներ: Եվ այժմ նա երազում է Ռոյ Հոջսոնից հրավեր ստանալու մասին:

-Դա կլիներ իմ երազանքի իրականացումը: Միշտ էլ ասել եմ, որ դա մեծ պատիվ է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար, և ինձ համար էլ ամենացանկալին: Սակայն վերջնական խոսքը Հոջսոնինն է:

Երբ մենք դուրս մնացինք Պրեմիեր Լիգայից, որոշ ֆուտբոլիստներ կարողացան շրջանցել ինձ, սակայն այժմ ես կայուն մարզավիճակ եմ ձեռք բերել և կանոնավոր խաղում եմ «Նյուքասլի» կազմում,- հայտնել է Թեյլորը: The Guardian

Հետաքրքիր փաստեր