• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդը նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ

Steven Gerrard«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը նոր պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ: Ակումբի պաշտոնական կայքը պայմանագրի մանրամասները չի հրապարակել:

-Արդեն երկար տարիներ է, ինչ ես «Լիվերպուլում» եմ: Այնպես որ, դուք լավ հասկանում եք, թե ինչ է ինձ համար նշանակում պայմանագրի երկարաձգելը: Սա հիանալի նորություն է իմ և իմ ընտանիքի համար: Սա նշանակում է, որ ակումբը հարգում և վստահում է ինձ: Ուրախ եմ, որ պայմանագրի ստորագրումը եղավ մինչև Պրեմիեր Լիգայի մեկնարկը: Այժմ ես կարող եմ կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա,- Ջերարդի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ Ջերարդը «Լիվերպուլում» է իր կարիերայի առաջին օրվանից: Այն պահից, երբ նա դարձավ առաջին կազմի ֆուտբոլիստ, մասնակցել է 630 հանդիպման և դարձել 159 գոլի հեղինակ: Ակումբային ֆուտբոլում Ջերարդը հաղթել է այնպիսի մրցաշարերում, ինչպիսիք են Չեմպիոնների Լիգան, Անգլիայի գավաթը, Անգլիայի Լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի գավաթը:

Հետաքրքիր փաստեր