• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվ Քլարկ. «Շեյն Լոնգը չի վաճառվում»

Շեյն ԼոնգՇեյն Լոնգը «Լիվերպուլ» չի տեղափոխվելու: Այս մասին հայտնում է «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ «Լիվերպուլը» պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Լոնգին: «Կարմիրները» կարծես թե պատրաստ են իռլանդացու համար վճարել 12 մլն ֆունտ: Մինչդեռ «Վեստ Բրոմվիչում» ոչինչ չգիտեն «մերսիսայդցիների»` իրենց հարձակվողի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ Բրենդան Ռոջերսը նույնիսկ չի էլ փորձի ձեռք բերել Լոնգին:

-«Լիվերպուլին» հարձակվող է անհրաժեշտ, իսկ Լոնգը հրաշալի խաղ է ցուցադրում: Լրագրողները, համատեղելով այս երկու փաստերը, նորություն են սարքել դրանից: Շեյնը չի վաճառվում, և ես շատ կզարմանամ, եթե Ռոջերսը փորձի ձեռք բերել նրան,- հայտնել է Քլարկը Express and Star պարբերականին: