• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթիի» հետ խաղից հետո Ռայան Նելսենը կլքի «ՔՊՌ»-ն

Ռայան ՆելսենՎերջնականապես պարզ է դարձել, որ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռայան Նելսենը հաջորդ շաբաթ կլքի ակումբը: Փետրվարի 1-ին 35-ամյա նորզելանդացին պաշտոնապես կգլխավորի «Տորոնտոն»:

Հիշեցնենք, որ դեռ հունվարի 8-ին Ռայանը ներկայացվեց, որպես ՄԼՍ-ում հանդես եկող կանադական ակումբի մարզիչ: Սակայն պաշտոնապես լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռայանը ավարտի ֆուտբոլային կարիերան:

«Նոր Զելանդիայի» հավաքականի ավագին «ՔՊՌ»-ում մնացել է երկու խաղ՝ Անգլիայի գավաթում «ՄԿ Դոնսի» և Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Ավելացնենք, որ «Տորոնտոն» ողջ իր պատմության ընթացքում երբեք դուրս չի եկել ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ, իսկ անցած մրցաշրջանը վատագույնն էր ակումբի համար: Թիմը 34 խաղում տարավ ընդամենը 5 հաղթանակ: Կանադացիները արդեն պատրաստվում են նոր մրցաշրջանին, որը կմեկնարկի մարտի 2-ին: