• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» Ագուերոյին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը

Սերխիո ԱգուերոԻնչպես հաղորդում է Goal պարբերականը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր՝ 5-ամյա պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին՝ այդպիսով վերջ դնելով նրա հանդեպ Մադրիդի «Ռեալի» ունեցած հետաքրքրություններին:

Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, «արքայական ակումբը» պատրաստվում է ամռանը առաջարկ անել Ագուերոյին ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ արգենտինացին գործող պայմանագրով դեռ երեք տարի ունի «Սիթիում»:

Ըստ Goal պարբերականի, «Սիթին» ոչ մի նշանակություն չի տալիս այդ խոսակցություններին և պատրաստվում է ևս երկու տարով երկարաձգել պայմանագիրը: Նոր պայամանգրի հնարավոր ստորագրման դեպքում կպահպանվի ներկայիս աշխատավարձը, որը կազմում է շաբաթական 170 հզր ֆունտ:

Ավելացնենք, որ «Սիթին» արդեն երկարաձգել է պայմանագրերը Յայա Տուրեի, Դավիդ Սիլվայի և Վենսան Կոմպանիի հետ:

Հետաքրքիր փաստեր