• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» բողոքարկելու է Կոմպանիի կարմիր քարտը (տեսանյութ)

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ բողոքարկելու են Վենսան Կոմպանիի կարմիր քարտը` «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի ժամանակ ստացած (0:2):

Եթե «Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնիի ստացած կարմիր քարտը խաղի հենց սկզբում կարելի է որակել չափից դուրս դաժան և անարդար, ապա Կոմպանիի հեռացումը 75-րդ րոպեին սխալ էր: Նման կարծիքի է «Սիթիի» գլխավոր մարզիչը:

Կոմպանին կոպիտ գնաց դեպի Ջեկ Ուիլշերը, և նրան այժմ սպառնում է որակազրկում երեք խաղով: Մինչդեռ Կոսելնին որակազրկվելու է միայն մեկ խաղով:

-Իհարկե, մենք կբողոքարկենք: Սա ամենևին էլ կարմիր քարտ չէր: Նրա մի ոտքը գնաց դեպի գնդակը, իսկ մյուսը մնաց ետևում: Կարծում եմ` մրցավարը սխալ թույլ տվեց:

Մրցակցի համար շատ ավելի հեշտ էր Կոմպանիի հեռացվելուց հետո: Մենք երկրորդ խաղակեսին թուլացանք և չխփեցինք 3-4 գնդակ: Այնպես ինչպես մենք հարձակվում էինք երկրորդ խաղակեսին, մեր հարձակվողները պետք է անպայման հաջողության հասնեին: Պետք էր վաղ որոշել խաղի ելքը,- ասել է Մանչինին: Sky Sports