• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» երկարաձգեց Կոլարովի պայմանագիրը

Ալեքսանդր Կոլարով«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը ակումբի հետ երկարաձգել է պայմանագիրը: Նոր պայմանագրով սերբ պաշտպանը Մանչեսթերում կմնա մինչև 2018թ-ը:

Կոլարովը «Լացիոյից» 2010թ-ին «Էթիհադ» է տեղափոխվել 14 մլն ֆոնտով: Այդ ընթացքում նա հիմնական կազմում իր տեղի համար հաջող պայքարում է Գաել Կլիշիի հետ:

Կոլարովի նախորդ պայմանագիրը կլրանար հաջորդ ամռանը, և «Սիթին» չցանկացավ բաց թողնել իր ֆուտբոլիստին, ում ծառայություններով հետաքրքրվում էին «Բավարիան» և «Յուվենտուսը»:

Ավելացնենք, որ 28-ամյա Կոլարովը մեկն է այն ֆուտբոլիստներից, ում հետ «Սիթին» նոր պայմանագիր կստորագրի: «Քաղաքայինները» ցանկանում են երկարաձգել նաև Սամիր Նասրիի և Էդին Ջեկոյի պայմանագրերը:

Հետաքրքիր փաստեր