• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» չի պատրաստվում վաճառել Մարիո Բալոտելլիին

Մարիո Բալոտելլի և Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիին: Մրցաշրջանի անհաջող մեկնարկը օգտագործելով թերթրեը գրում էին հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Բալոտելլիի հեռանալու մասին:

Սակայն «քաղաքայինների» մարզչական շտաբը այլ կարծիքի է և չի պատրաստվում բաժանվել իտալացի հարձակվողից: Երեկ Մարիոն վերջին մեկ ամսում առաջին անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խփեց ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գոլը:

-Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Բալոտելլին չի վաճառվի: Նա խփեց այս մրցաշրջանում իր առաջին գոլը և հուսով եմ դա նրան վստահություն կհաղորդի,- ասել է Մանչինին: Sky Sports