• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» Պոգբայի հարցով բանակցություններ է սկսել «Յուվենտուսի» հետ

Պոլ Պոգբա«Մանչեսթեր Սիթին» Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու հարցով բանակցություններ է սկսել «Յուվենտուսի» հետ:

Ինչպես հայտնում է The Telegraph պարբերականը, Չիկի Բիգիրիստայնն արդեն հանդիպել է 22-ամյա ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի հետ և ստացել է այն պայմանները, որի դեպքում «Յուվենտուսը» բաց կթողնի իր աստղին:

Այս պահին Իտալիայի չեմպիոնը Պոլին գնահատում է 100 մլն եվրո (70,9 մլն ֆունտ), իսկ անձամբ Պոգբան ստանում է 12 մլն եվրո տարեկան աշխատավարձ (շաբաթական 163,5 հզր ֆունտ): Բացի այդ, Ռայոլան իր գործակալական առաքելության համար պահանջում է 10 մլն եվրո:

Հավանականությունը քիչ է, որ «քաղաքայինները» միանգամից կհամաձայնվեն վճարել այդ գումարը: Մանչեսթերյան ակումբն ավելի ռեալ է համարում 80 մլն եվրոն (57 մլն ֆունտ):

Պոլի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը» և «Բարսելոնան»: Հաղորդվում է, որ այս պահին ոչ մի ակումբ մոտ չէ Պոգբայի տրանսֆերի հարցում համաձայնության գալուն:

Հետաքրքիր փաստեր