• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» ջախջախեց «Նյուքասլին»․ Ագուերոն պենտա-տրիկի հեղինակ (տեսանյութ)

AgueroՊրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Նյուքասլ Յունայթեդին»։

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեցին հյուրերը և հաշվի առնելով նրանց ցուցադրած հավասար պայքարը, կարելի էր ենթադրել, որ Սթիվ Մաքլարենի թիմը միավոր կվաստակի այս խաղից։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասից սկսած Ագուերո – Դե Բրյույնե զույգը քարուքանդ արեց «կաչաղակների» պաշտպանությունը՝ 6 անգամ գրավելով նրանց դարպասը։ «Սիթիից» այսօր հերոսացավ հատկապես արգենտինացի հարձակվողը, ով դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ 5-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ խաղում 5 անգամ գրավել մրցակցի դարպասը։

Այս հաղթանակից հետո «քաղաքայինները»՝ վաստակած 18 միավորով բարձրացան 1-ին հորիզոնական։

«Մանչեսթեր Սիթի» 6-1 «Նյուքասլ Յունայթեդ»

Գոլեր․ Միտրովիչ՝ 18ր, Ագուերո՝ 42ր, 49ր, 50ր, 60ր, 62ր, Դե Բրյույնե՝ 53ր։

Հետաքրքիր փաստեր