• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» 30 մլն ֆունտ է առաջարկել Ստերլինգի համար

Ռահիմ ՍտերլինգԱյս հինգշաբթի «Մանչեսթեր Սիթին»` 30 մլն ֆունտով Ռահիմ Ստերլինգին գնելու համար պաշտոնական առաջարկ է արել «Լիվերպուլին»:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, երկու ակումբների միջև բանավոր կապ է հաստատվել, որին հետևել է «քաղաքայինների» պաշտոնական առաջարկությունը:

«Սիթին» պատրաստ է Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 25 մլն ֆունտ, գումարած 5 մլն որպես բոնուս: Պարբերականի հաղորդմամբ, «Լիվերպուլն» ամենայն հավանականությամբ կմերժի այդ առաջարկը:

«Կարմիրներն» արդեն հայտնել են, որ չնայած իրենց չի հաջողվում երկարաձգել Ստերլինգի պայմանագիրը, սակայն չեն ցանկանում ազատվել իրենց տաղանդավոր վինգերից: Թերևս միայն առաջարկվող տրանսֆերային գումարի ավելացումը կարող է «Լիվերպուլին» ստիպել վաճառել Ռահիմին:

Ստերլինգի համար պայքարում գլխավոր ֆավորիտը համարվում է հենց «Սիթին», չնայած որ Ռահիմի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Ռեալը»: