• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթիում» վստահ են, որ Մեսսին կընտրի իրենց միանալու տարբերակը

Լիոնել Մեսսի«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները վստահ են, որ իրենց ակումբը կլինի Լիոնել Մեսսիի առաջին ընտրությունը, եթե արգենտինացին որոշի լքել «Բարսելոնան»։

Ինչպես գիտնենք, հաջորդ մրցաշրջանից «քաղաքայիններին» կմարզի Խոսեպ Գվարդիոլան, ով 2008 – 2012 թվականներին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն էր։ Մեսսին այն «Բարսելոնայի» մի մասն էր, որին հաջողվեց իսպանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ թրեբլի հեղինակ դառնալ։

Մեսսիի հետ աշխատել են «Սիթիի» տեխնիկական տնօրեն Չիկի Բիգիրիստայնը և գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն, ովքեր այն ժամանակ համապատասխան պաշտոններն էին զբաղեցնում «Բարսելոնայում»։ Ինչպես վստահեցնում է The Guardian-ը, Սորիանոն մինչ այժմ շատ մոտ հարաբերություններ ունի Լիոնելի և նրա ընտանիքի հետ։

Այս պահին 28-ամյա արգենտինացին չի մտածում կատալոնական ակումբից հեռանալու մասին, որի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը։ Սակայն եթե իրավիճակը փոխվի, ապա «Սիթին» կլինի առաջինը, որը Լիոնելին կարիերան շարունակելու տարբերակ կառաջարկի։

«Էթիհադ» տեղափոխվելու դեպքում Մեսսին կմիանա իր մտերիմ ընկեր Սերխիո Ագուերոյին։ Բացի այդ, մանչեսթերյան ակումբը պատրաստ է ավելի շատ վարձատրել Մեսսիին, քան նա վաստակում է «Բարսելոնայում»։