• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սիմոն Մինյոլեն կտեղափոխվի «Լիվերպուլ»

Սիմոն Մինյոլե«Լիվերպուլը» «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեի տեղափոխության համար գործնականում համաձայնության է եկել:

Ինչպես հայտնում է BBC-ն, «կարմիրները» Սիմոնի համար 8 մլն ֆունտ են առաջարկել, իսկ «Սանդերլենդն» իր դարպասապահին գնահատում է 10 մլն ֆունտ, սակայն սպասվում է, որ մոտակա օրերին ակումբները կհամաձայնեցնեն գումարը:

«Կատուները» Մինյոլեին 2010թ-ին «Սենտ-Տրույդենից» ձեռք բերեցին ընդամենը 2 մլն ֆունտով: Այդ պահից Սիմոնը մասնակցել է 101 հանդիպման:

Պարզ է, որ «Լիվերպուլն» այդքան գումար չի ծախսի, որպեսզի Մինյոլեն հայտնվի պահեստայինների նստարանին:

Սա խոսում է այն մասին, որ ամռանը «կարմիրները» կբաժանվեն շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձ ստացող Խոսե Ռեյնայից, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»:

Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում 24-ամյա Մինյոլեն «Սանդերլենդի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, որից 11-ում՝ դարպասը պահել անառիկ:

Հետաքրքիր փաստեր