• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սինկլերը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Սքոթ Սինկլեր«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սքոթ Սինկլերն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել:

Սքոթն ընդամենը մեկ տարի առաջ ժամանեց «Սիթի օֆ Մանչեսթեր», որտեղ չկարողացավ իրեն դրսևորել: Մայիսին Սինկլերն ուսի հատվածում վիրահարվել է: Այժմ նա շարք է վերադարձել և մտադիր է իր ապագայի հարցը լուծել:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, 24-ամյա անգլիացուն ցանկանում են վարձակալել «Վեստ Բրոմվիչը», «Էվերթոնը» և «Նյուքասլը»: Սքոթն իր հերթին «Սիթիում» չի տեսնում իր ապագան և ցանկանում է հեռանալ:

Հավելենք, որ Սինկլերի պայմանագիրը «Սիթիի» հետ, համաձայն որի նա շաբաթական 50 հզր ֆունտ է ստանում, դեռևս երեք տարի ուժի մեջ է: Անցած մրցաշրջանում Սքոթն ընդամենը երեք անգամ է հայտնվել «քաղաքայինների» մեկնարկային կազմում: