• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սլավեն Բիլիչը պաշտոնապես գլխավորեց «Վեստ Հեմը»

Սլավեն Բիլիչ«Վեստ Հեմը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Խորվաթիայի հավաքականի նախկին մարզիչ Սլավեն Բիլիչին նշանակելու մասին: Մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնյան ակումբը պաշտոնանկ արեց Սեմ Էլլարդայսին, ով «Ապտոն Պարկում» էր ավելի քան չորս տարի: Ողջ այդ ընթացքում «Վեստ Հեմը» նոր մարզիչ էր փնտրում՝ դիտարկելով բազում տարբերակներ:

Ռաֆայել Բենիտեսից և Ունաի Էմերիից մերժում ստանալուց հետո «Վեստ Հեմի» ընտրությունը կանգնեց 46-ամյա Բիլիչի վրա: Կարևոր գործոն հանդիսացավ այն փաստը, որ Բիլիչը ժամանակին խաղացել է «Ապտոն Պարկում»:

Բիլիչի վերջին ակումբը թուրքական «Բեշիկթաշն» էր, որը լքեց այս գարնանը: Նախկինում Սլավենը մարզել է «Հայդուկը», Խորվաթիայի երիտասարդական և ազգային հավաքականները, ինչպես նաև Մոսկվայի «Լոկոմոտիվը»:

-Ես շատ ուրախ եմ «Վեստ Հեմ» վերադառնալու համար: Ինձ բախտ է վիճակվել աշխատել աշխարհի լավագույն առաջնություններից մեկում: Սա մեծ փորձություն է ինձ համար, սակայն չկա ավելի լավ բան, քան անել ամեն ինչ «Վեստ Հեմի» համար,- ասել է Բիլիչը:

Հետաքրքիր փաստեր