• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սկիլաչին կամ Միկելը կարող են խաղալ «Արսենալի» կազմում «Սանդերլենդի» դեմ

Սեբաստիան ՍկիլաչիՊաշտպանների վնասվածքների իսկական համաճարակը կարող է ստիպել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին դիմել Սեբաստիան Սկիլաչիի կամ Իգնասի Միկելի օգնությանը Պրեմիեր Լիգայի առաջիկա տուրում «Սանդերլենդի» դեմ խաղում:

«Զինագործների» ավագ Թոմաս Վերմալենի մասնակցությունը շաբաթ օրը կայանալիք խաղին հարցականի տակ է կոճի վնասվածքի պատճառով: Նրան փոխարինող Լորան Կոսելնին վնասել է սրունքի մկանները Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղի ժամանակ, և այժմ նրա խաղալու հավանականությունը շատ ցածր է գնահատվում:

Իգնասի ՄիկելԸստ Daily Mail պարբերականի, այս երկու խաղացողների չապաքինվելու դեպքում Մերտեզակերի հետ պաշտպանության կենտրոնում կխաղա Սկիլաչին կամ Միկելը, որոնք երկուսն էլ ոչ մի խաղ չեն անցկացրել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

«Արսենալի» մարզչական անձնակազմի համար մեկ այլ տարբերակ կարող է հանդիսանալ կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը: Իհարկե, ինչպես հայտնի է, նա բաց է թողել թիմի վերջին երկու խաղերը ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով:

Հետաքրքիր փաստեր