• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոլդադո. «Տոտտենհեմն» արժանի է Չեմպիոնների Լիգայում խաղալուն»

Ռոբերտո Սոլդադո«Տոտտենհեմի» նորեկ Ռոբերտո Սոլդադոն հայտնել է, որ իր նոր ակումբն արժանի է Չեմպիոնների Լիգայում հանդես գալուն:

Երկուշաբթի օրը «Տոտտենհեմն» ավարտին հասցրեց Իսպանիայի հավաքականի 28-ամյա հարձակվողի տեղափոխությունը՝ սահմանելով ակումբի համար տրանսֆերային նոր ռեկորդ: Իր ողջյունի խոսքում Սոլդադոն հիացմունքն է հայտնել «Տոտտենհեմի» հանդեպ:

-Ինձ համար իսկապես պատիվ է հանդես գալ այս ակումբում, հագնել այս մարզաշապիկը, որը մեծ պատմություն ունի: Հուսով եմ՝ կկարողանամ շատ գոլեր խփել և այդպիսով շնորհակալությունս հայտնել ակումբին:

«Տոտտենհեմը» հիանալի ակումբ է: Ակումբ, որն արժանի է Չեմպիոնների Լիգային: Ես գիտեմ, որ դա շատ բարդ է, և մենք պետք է աշխատենք դրա համար: Ես ամեն ինչ կանեմ հանուն ակումբի հաջողության,- Սոլդադոյի խոսքերն է մեջբերում «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր