• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

Լուիս ՍուարեսԻնչպես հաղորդում է Sky Sports պարբերականը՝ հղում անելով իսպանական աղբյուրին, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն իր տրանսֆերի համար բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ:

Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար ՖԻՖԱ-ն Սուարեսին որակազրկեց չորս ամսով և հավաքականի ինը խաղով: Սուարեսին արգելվել է այդ ընթացքում ոչ միայն խաղալ, այն նաև զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ:

Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, դա չի ազդել «Բարսելոնայի» հետաքրքրության վրա: Իսպանական գրանդն այժմ Սուարեսի տրանսֆերն իրականացնելու համար բանակցություններ է վարում:

-Բանակցություններն ընթանում են ամենաբարձր մակարդակով: Գործըթնացը ղեկավարում է «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն: Այժմ բանակցում են Սուարեսի ներկայացուցիչը և «Բարսելոնան», սակայն այդ ներկայացուցիչը վերջին ամիսների ընթացքում բանակցում էր «Ռեալի» հետ,- ասել է Sky Sports-ի աղբյուրը:

Բացի այդ, The Sun և Daily Mail պարբերականները վստահեցնում են, որ «Լիվերպուլը» պատրաստ է 27-ամյա ուրուգվայցուն բաց թողնել 80 մլն ֆունտով: «Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մտադիր է խաղը կառուցել Ադամ Լալանայի շուրջ: