• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Լուիս ՍուարեսԼուիս Սուարեսի տրանսֆերի հարցում «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» բանակցությունների առաջին փուլն արդյունավետ է ստացվել:

Չորեքշաբթի օրը «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրը Լոնդոնում հանդիպեց «Բարսելոնայի» ղեկավարության հետ և քննարկեց 27-ամյա ուրուգվայցու տրանսֆերը, ում ՖԻՖԱ-ն արգելել է մինչև հոկտեմբերի վերջ ֆուտբոլ խաղալ:

BBC-ն բանակցությունների առաջին օրը արդյունավետ է որակել, չնայած որ «Լիվերպուլը» շարունակում է Սուարեսի համար պահանջել պայմանագրով նախատեսված 80 մլն ֆունտ գումարը:

-Բանակցություններն արդյունավետ ստացվեցին: Երկու կողմերի սպասելիքներն էլ տարբեր են: Բանակցությունները շարունակվում են, սակայն առայժմ պայմանավորվածություն չկա,- ասել է «Լիվերպուլի» ղեկավարությունից թերթի աղբյուրը:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է Սուարեսի համար վճարել 60 մլն ֆունտ և գործարքին մաս դարձնել իր ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը: Իսկ ահա The Guardian պարբերականը գործարքը համարել է «ավարտին մոտ»: