• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսի տրանսֆերի համար «Բարսելոնան» բանակցում է «Լիվերպուլի» հետ

Լուիս Սուարես«Լիվերպուլը» Լուիս Սուարեսին «Բարսելոնային» վաճառելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:

Չնայած ուրուգվայցու չորսամսյա որակազրկմանը, «Բարսելոնան» ցանկանում է գնել Սուարեսին: Եթե հավատանք լուրերին, ապա «Լիվերպուլը» դեմ չէ բաժանվել Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուից:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, չորեքշաբթի օրը նշանակված է ակումբների բանակցությունների առաջին փուլը: «Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրին հանդիպելու համար Անգլիա կժամանի «Բարսելոնայի» պատվիրակությունը՝ ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլեհիի գլխավորությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ, «կարմիրները» մտադիր չեն իջեցնել Լուիսի համար պահանջվող 80 մլն ֆունտ գումարը: BBC-ն կարծում է, որ «Բարսելոնան» բանակցությունները կսկսի 60 մլն ֆունտից:

Հետաքրքիր փաստեր