• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարես. «Ուրուգվայում ամենից շատ սպասում են Անգլիայի դեմ խաղին»

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իր հայրենակիցներն ամենից շատ սպասում են աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի դեմ խաղին:

Եվ չնայած որ Սուարեսի մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցականի տակ է, նա արդեն պատկերացնում է, թե ինչպես պետք է պայքարի «Լիվերպուլում» իր թիմակիցների դեմ:

-Դա մի խաղ է, որն այստեղ ամենից շատն են սպասում: Ուրուգվայցիները դարձել են «Լիվերպուլի» երկրպագուներ, և ես դրա համար հպարտ եմ: Անհավանական է տեսնել, թե ինչպես է ողջ երկիրը սպասում «Լիվերպուլի» խաղին: Հետաքրքրիր է տեսնել նաև, թե ինչպես են մարդիկ զայրանում այն բանից, որ որոշ խաղեր ցուցադրվում են միայն արբանյակային ալիքներով: Մարդիկ արթնանում են վաղ առավոտյան, որպեսզի տեսնեն, թե մենք ինչպես ենք խաղում:

Ես արդեն ասել է Ջերարդին, որ մենք փոխանակվելու ենք շապիկներով: Վստահ եմ, որ Գլենը կխնդրի իմ շապիկը: Հնարավոր է, նաև Դանիելը և Ռահիմը: Ես մի քանիսը կվերցնեմ ինձ հետ,- ասել է Սուարեսը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր