• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» հույս ունի ձեռք բերել դե Գուզմանին

Ջոնատան դե ԳուզմանԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Սուոնսին» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպան Ջոնատան դե Գուզմանի տրանսֆերն ամբողջությամբ:

Ավարտված մրցաշրջանում կանադական ծագմամբ հոլանդացին վարձավճարով հանդես է եկել «Սուոնսիում», մինչ «Վիլյառեալը», որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները, պայքարում էր իսպանական բարձրագույն առաջնություն վերադառնալու համար:

Դե Գուզմանը և «Սուոնսին» ամբողջ մրցաշրջանում հայտնում էին, որ ցանկանում են իրականացնել տրանսֆերն ամբողջությամբ, իսկ բոլորովին վերջերս, պարզվեց, որ «Վիլյառելաը» ևս ցանկանում է վաճառել 25-ամյա կիսապաշտպանին, չնայած Լա Լիգա վերադառնալուն:

Միևնույն ժամանակ «կարապները» դեռևս հստակ առաջարկ չեն կատարել Ջոնատանին գնելու համար: Իսպանական ակումբին մոտ աղբյուրի տեղեկության համաձայն, «Սուոնսին» մինչև հունիսի 20-ը ժամանակ ունի ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունն օգտագործելու համար:

Հետաքրքիր փաստեր