• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» Միչույին 30 մլն ֆունտ է գնահատել

Միչու«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է ակումբին, որ այն ակումբը, որը կցանկանա գնել «կարապների» ռմբարկու իսպանացի Միչուին, ապա ստիպված կլինի վճարել 30 մլն ֆունտ:

Միչուն, ում անցած մրցաշրջանում գնեցին «Ռայո Վալեկանոյից» ընդամենը 2 մլն ֆունտով, ներկայումս հանդիսանում է Պրեմիեր Լիգայի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Այժմ հարձակվողական ոճի կիսապաշտպան Միչուի անվան դիմաց, ով վերջին ժամանակներս սկսել է հանդես գալ որպես մաքուր հարձակվող, գրանցված է 10 գնդակ 15 խաղում:

Ակնհայտ է, որ իր խաղով 26-ամյա իսպանացին արժանացել է այլ ակումբների ուշադրությանը: Սակայն Լաուդրուպը կարծում է, որ Միչուն ավելին արժի, քան Ջո Ալենը, ով անցած ամառ 15 մլն ֆունտով տեղափոխվեց «Լիվերպուլ»:

-Ես չեմ ցանկանում նրան բաց թողնել: Առաջարկը պետք է այնքան մեծ լինի, որ մենք գնանք այդ քայլին:

Շատ քիչ ակումբներ են կարող վճարել Միչուի համար պահանջվող գումարը: Ալենը տեղափոխվեց «Լիվերպուլ» և բոլորդ էլ գիտեք թե ինչքան գումարի դիմաց:  Սակայն երբ խոսքը գնում է ֆուտբոլիստի մասին, ով այժմ գլխավորում է ռմբարկուների ցուցակը, ապա գումարը պետք է ավելի մեծ լինի,- ասել է Լաուդրուպը: The Guardian

Հետաքրքիր փաստեր