• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» մոտակա օրերին կհայտարարի Բոնիին ձեռք բերելու մասին

Վիլֆրիդ ԲոնիՄոտակա օրերին «Սուոնսին» պետք է պաշտոնապես հայտարարի «Վիտեսի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին ձեռք բերելու մասին: Գործարքն ակումբի համար ռեկորդային է` 12 մլն ֆունտ, հավելյալ որոշ պարգևավճարներ:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, երկուշաբթի 24-ամյա իվուարցին պետք է կարգավորի վերջնական մանրամասներն իր տրանսֆերի վերաբերյալ և պայմանագիր ստորագրի ուելսյան ակումբի հետ:

Ավարտված մրցաշրջանում Բոնին 30 խաղում 31 գոլ է խփել: Վիլֆրիդը «Սուոնսիի» 6-րդ նորեկը կլինի այս ամռան ընթացքում` Խոսե Կանյասից, Ալեխանդրո Պոսուելոյից, Խորդի Ամատայից, Ջոնաթան Դե Գուզմանից և Ջոնջո Շելվիից հետո: