• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» մոտ է Լաուդրուպի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

Միքայել Լաւոդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն: Դանիացի մարզչի ներկայիս պայմանագիրը ուելսյան ակումբի հետ կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին: Գործարքը կարող է կայանալ առաջիկա օրերին:

Լաուդրուպը բավական հաջող է աշխատում «կարապների» հետ: Միքայելը ոչ միայն բացահայտեց մի շարք փայլուն ֆուտբոլիստների, ինչպիսին Միչուն է, այլ նաև նվաճեց Լիգայի գավաթը:

Լաուդրուպի ծառայություններով են հետաքրքրված եվրոպական մի շարք առաջատար ակումբները: Մարզիչը արդեն հայտնել է, որ ցանկանում է ևս մեկ մրցաշրջան մարզել «Սուոնսիին»: Սակայն «Սուոնսին» ցանկանում է 48-ամյան մարզչի հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:

-Մենք երաշխիքներ ունենք, որ նա կմնա մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Բացի դա, մոտակա օրերին մենք նոր պայմանագիր կստորագրենք նրա հետ,- ասել է ակումբի նախագահ Հյու Ջենկինսոնը: Sky Sports

Բանակցությունները սկսելու մասին լուրերը հաստատել է նաև մարզչի գործակալ Բայրամ Տուտումլուն:

Հետաքրքիր փաստեր