• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» սկսել է բանակցությունները Գրաներոյին գնելու վերաբերյալ

Էստեբան Գրաներո«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի գործակալը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ «Սուոնսին» մտադիր է ձեռք բերել իր հաճախորդին:

Մեկ օր առաջ մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ «կարապները» ցանկանում են համալրել իրենց կազմը ևս մեկ իսպանացով: Մի ժամանակ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մարզել է Գրաներոյին «Խետաֆեում»:

Գործակալ Կարլո Կուտրոպիան հաստատել է, որ այդ հետքրքրությունն իսկապես գոյություն ունի և երկու ակումբներն արդեն սկսել են բանակցությունները «Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը համաձայնեցնելու համար:

-Երկու ակումբները բանակցում են տրանսֆերի շուրջ, դա ճիշտ է: Միքայել Լաուդրուպը շատ լավ գիտի նրան դեռ «Խետաֆեից», երբ նրանք հրաշալի հանդես եկան ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ժամանակ: «Սուոնսին» շատ իսպաացիներով է հետաքրքրված և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայում, դրա համար էլ այս տարբերակը միանշանակ ընդունելի է Էստեբանի համար,- Tuttomercatoweb-ի հետ հարցազրույցում հայտնել է Կուտրոպիան:

Հետաքրքիր փաստեր