• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» և «Նորվիչը» պայքարում են Նատան Ռեդմոնդի համար

Նատան Ռեդմոնդ«Սուոնսին» և «Նորվիչը» համաձայնության են եկել «Բիրմինգհեմի» հետ Նատան Ռեդմոնդի տրանսֆերի շուրջ: Հիմա ֆուտբոլիստը պետք է որոշի, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան:

Վերջին տարիներին «Բիրմինգհեմը» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և գրեթե ամեն տարի հրաժեշտ է տալիս իր առաջատարներին: Այս անգամ խոսքը 19-ամյա Ռեդմոնդի մասին է, ում տրանսֆերը հնարավոր կլինի գնել ընդամենը 3 մլն ֆունտով:

Համաձայն The Guardian-ի, ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական թեկնածուները «Սուոնսին» և «Նորվիչն» են: Երկու ակումբներն էլ համաձայնության են եկել փոխհատուցման համար, և հիմա անհամբեր սպասում են ֆուտբոլիստի որոշմանը:

-Մենք երեք առաջարկ ենք ստացել, որոնցից երկուսն ընդունվել են, իսկ մեկը` ոչ: Հիմա խոսքը Նատանինն է, նա պետք է երկու ակումբների հետ էլ խոսի և գնահատական տա, որից հետո կորոշի թե որ տարբերակն է ավելի հարմար,- հայտնել է «Բիրմինգհեմի» գլխավոր մարզիչ Լի Քլարկը:

Հավելենք, որ Ռեդմոնդի համար պայքարում ֆավորիտ է համարվում «Նորվիչը», որտեղ աշխատում է ֆուտբոլիստի նախկին մարզիչ Քրիս Հյուտոնը:

Հետաքրքիր փաստեր