• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսի Սիթին» պատրաստվում է առաջարկություն անել Բենիտեսի համար

Քրիստիան ԲենիտեսԻնչպես հայտի է դառնում Sky Sports-ից, «Սուոնսին» առաջարկություն է պատրաստում մեքսիկական «Ամերիկայի» և Էկվադորի ազգային հավաքականի հարձակվող Քրիստիան Բենիտեսի տրանսֆերը ձեռք բերելու համար:

27-ամյա Բենիտեսն Անգլիայում հանդես գալու փորձ ունի: Ժամանակին նա խաղացել է «Բիրմինգհեմում»: «Ամերիկա» տեղափոխվելով՝ Քրիստանը սկսեց մշտապես գոլեր խփել, ինչով էլ արժանացավ մի շարք ակումբների հետաքրքրությանը:

Պրեմիեր Լիգայի ակումբներից Բենիտեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտտենհեմը»: Հեղինակավոր ակումբներից Քրիստիանին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոն», սակայն «Սուոնսին» է պատրաստվում անել առաջին քայլը:

Հաղորդվում է, որ Բենիտեսի գործակալն արդեն ժամանել է Մեծ Բրիտանիա, որպեսզի բանակցի հետաքրքրվող ակումբների հետ:

Հետաքրքիր փաստեր