• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսի» 1-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Սուոնսի - Մանչեսթեր ՅունայթեդՊրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Լիբերթի» մարզադաշտում: Ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սուոնսի Սիթիին»:

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին Ռոբին Վան Պերսիի փոխանցումից հետո բացեց «կարմիր սատանաների» պաշտպան Պատրիս Էվրան: Սակայն Սէր Ալեքսի սաները երկար չկարողացան պահել այդ առավելությունը: 29-րդ րոպեին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու իսպանացի Միչուն հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

Երկրորդ խաղակեսում էլ «Սուոնսին» արժանիորեն դիմակայեց «մանկունյանցիներին»: Ավելացնենք, որ «Յունայթեդի» վտանգավոր գրոհներից հետո «Սուոնսիին» փրկում էր կամ դարպասաձողը, կամ Միխել Վորմը: Խաղավարտին լարվածությունը հասել էր գագաթնակետին: Սակայն թիմերին չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել: Այս խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ոչ-ոքին էր ընթացիկ մրցաշրջանում:

Խաղից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություն տեղի չունեցավ:

Գոլեր. Էվրա՝ 16ր, Միչու՝ 29ր

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր