• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստերլինգը չի ցանկանում աշխատել Ռոջերսի հետ

Ռահիմ Ստերլինգ Բրենդան ՌոջերսԱնգլիական հեղինակավոր Sky Sports պարբերականին հայտնի է դարձել այն հիմնական պատճառը, որի համար Ռահիմ Ստերլինգը ցանկանում է լքել «Լիվերպուլը»: Անգլիացի վինգերին չի գոհացնում թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի անձը:

Երեքշաբթի օրն Անգլիայի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստն իր առաջին մարզումն անցկացրեց հանգստից վերադառնալուց հետո: Նա նաև հանդիպում ունեցավ Ռոջերսի հետ և զրուցեց 25 րոպե:

Կարելի է ենթադրել, որ մարզչի հետ բաց քննարկման ժամանակ Ստերլինգը հայտնել է, որ դեռ ցանկանում է լքել ակումբը: Ռահիմը նոր պայմանագիր չի ստորագրի, քանի որ հարցը գումարի մեջ չէ:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստերլինգի գործակալը հայտնեց, որ «կարմիրները» չեն կարող Ռահիմին թիմում պահել անգամ շաբաթական 900 հզր ֆունտ աշխատավարձի դեպքում: Աղբյուրի հաղորդմամբ, Ռահիմը չի ցանկանում խաղալ մի թիմում, որի ղեկին կանգնած է Բրենդան Ռոջերսը:

Եթե մրցաշրջանի ավարտին ակումբը որոշեր փոխել մարզչին, ապա հնարավոր էր, որ Ստերլինգը փոխեր որոշումը: Սակայն Բրենդանը ստացավ վստահության նոր պայմանագիր, և դա Ռահիմին վերջնականապես տրամադրեց «Լիվերպուլից» հեռանալուն:

Ստերլինգը նաև Ռոջերսին խնդրել է իրեն չվերցնել մինչմրցաշրջանային շրջագայության համար, այլ թողնի միայնակ մարզվել Մելվուդի մարզաբազայում:

Ավելացնենք, որ չորեքշաբթի օրը Ստերլինգը չէր ներկայացել «կարմիրների» մարզմանը: Առավոտը Ռահիմը զանգել էր ակումբ և հայտնել, որ վատառողջ է: