• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» ձեռք բերեց Ստյուարտ Դաունինգին

Ստյուարտ Դաունինգ«Վեստ Հեմը» պաշտոնապես հաստատել է «Լիվերպուլի» վինգեր Ստյուարտ Դաունինգի ձեռքբերումը: Գործարքը գնահատվում է 6 մլն ֆունտ:

29-ամյա Դաունինգը դարձավ ամառվա ընթացքում լոնդոնցիների հինգերորդ ձեռքբերումը: Ստյուարտը 4-այմա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմի» հետ:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Լիվերպուլը» Դաունինգի համար «Աստոն Վիլլային» 20 մլն ֆունտ էր վճարել: Սակայն Դաունինգը բոլորովին վերջերս սկսեց որոշ չափով կանոնավոր խաղ ցուցադրել, որն էլ նրան չօգնեց մնալ «Էնֆիլդում»:

-Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այստեղ: Սա շատ լավ ակումբ է: Ես լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ «Քարդիֆի» դեմ խաղին: Ես քիչ խաղեր չեմ անցկացրել «Լիվերպուլի» կազմում մինչմրցաշրջանային նախապատրաստության ընթացքում, այդ պատճառով էլ խնդիրներ չկան դրա հետ կապված:

Ամեն ինչ արագ եղավ, և ես իսկապես ուրախ եմ: Հույս ունեմ, որ շաբաթ օրը կխաղամ,- հայտնել է Դաունինգը:

Հետաքրքիր փաստեր