• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ստոկ Սիթին» Բեգովիչի համար ցանկանում է 15 մլն ֆունտ

Ասմիր ԲեգովիչԱյս ամառ «Ստոկը» պատրաստվում է դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար պահանջել ավելի քան 15 մլն ֆունտ:

Մամուլում տեղ գտած շշուկների համաձայն այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հնարավոր է նորից մտածի դարպասապահի դիրքն ուժեղացնելու մասին: Բեգովիչի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի այլ ակումբներ նույնպես, ներառյալ «Լիվերպուլը»:

Բեգովիչի վաճառքը ողբերգություն չի լինի «Ստոկի» համար, որը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերեց Ջեկ Բուտլանդին՝ թույլ տալով նրան վարձավճարով հանդես գալ «Բիրմինգհեմում» մինչև մրցաշրջանի ավարտը:

Daily Mirror-ի հաղորդմամբ «Յունայթեդն» իսկապես արդեն հարցում արել է Բեգովիչի մասին, սակայն բանակցությունները երկու ակումբների միջև դեռ սկզբնական փուլում են:

Հայտնում են, որ մի տարի առաջ «Ստոկը» մերժել էր «Չելսիի» առաջարկը՝ գնելու Բեգովիչին 12 մլն ֆունտով: Այս ամառ ակումբը մտադիր է իրականացնել դարպասապահի վաճառքը նվազագույնը 15 մլն-ով: